Իտալիայի վարչապետը ժամանել է Կիև
Համաշխարհային ՄամուլԻտալիայի վարչապետ Ջորջիո Մելոնին երեքշաբթի օրը գնացքով ժամանել է Կիև, որտեղ կհանդիպի Վոլոդիմիր Զելենսկու հետ, հաղորդում է RaiNews24 լրատվական ալիքը։
Նախօրեին Մելոնին այցելել է Վարշավա, որտեղ բանակցություններ է վարել Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկիի հետ։ Այս այցին հաջորդած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ նա հիշեցրել է, որ Իտալիան Ուկրաինայի հակամարտության հենց սկզբից Կիևին տրամադրել է ֆինանսական, ռազմական և հումանիտար աջակցություն։ «Ուկրաինան կարող է հույս դնել Իտալիայի վրա»,- ընդգծել է նա։
Անցյալ տարվա հոկտեմբերին վարչապետ նշանակվելուց հետո Մելոնին մի քանի հեռախոսազանգեր է ունեցել Զելենսկիի հետ, որոնք Զելենսկին նկարագրել է՝ որպես «շատ ջերմ»: Փետրվարի 9-ին նրանք առաջին անգամ հանդիպել են Բրյուսելում՝ ԵՄ գագաթնաժողովի շրջանակներում։