Վահան Քերոբյանը և Չեխիայի դեսպանը քննարկել են առևտրատնտեսական կապերի խորացմանը վերաբերող հարցեր
Տնտեսություն
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր ընդունել է Հայաստանում Չեխիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին։
«Քննարկել ենք հայ-չեխական առևտրատնտեսական կապերի խորացմանը, գործարար կապերի ամրապնդմանը, փոխադարձ առևտրի ակտիվացմանը վերաբերող մի շարք հարցեր։
Կարևորել ենք երկու երկրների միջև առկա ներուժն առավել արդյունավետ իրացնելու ուղղությամբ անհրաժեշտ քայլերի կիրառումը: Անդրադարձել ենք նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Քերոբյանը։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)