Պետդուման հաստատել է միջուկային պայմանագրին Ռուսաստանի մասնակցությունը կասեցնելու մասին Պուտինի առաջարկը
Համաշխարհային ՄամուլՉորեքշաբթի օրը Պետդուման նիստում միաձայն ընդունել է Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին պայմանագրին (START, START-3) Ռուսաստանի մասնակցությունը կասեցնելու մասին օրենքը, գրում է ՏԱՍՍ-ը։
Փաստաթուղթը Պետդումա է ներկայացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Օրենքի նախագծի համաձայն՝ START-ը կասեցված է, իսկ պայմանագրին Ռուսաստանի մասնակցությունը վերսկսելու որոշումը կկայացնի ՌԴ նախագահը։ Օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից։
Պայմանագրին Ռուսաստանի Դաշնության մասնակցությունը կասեցնելու որոշման մասին Պուտինը հայտարարել է փետրվարի 21-ին՝ Դաշնային ժողովին ուղղված ուղերձով։ ՌԴ նախագահն ընդգծել է, որ Ռուսաստանը դուրս չի գալիս պայմանագրից, սակայն մինչ այս փաստաթղթի համաձայն աշխատանքը շարունակելու հարցը քննարկելուն վերադառնալը՝ ռուսական կողմը պետք է հասկանա, թե ինչպես է START-ը հաշվի առնելու ոչ միայն ԱՄՆ-ի, այլև ՆԱՏՕ-ի այլ միջուկային տերությունների՝ Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի զինանոցները։