Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել գնացքների պատճառով
Համաշխարհային ՄամուլԻսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել։ Պատճառը նոր գնացքներն են, որոնք չափազանց լայն են, որպեսզի կարողանան անցնել որոշ թունելներով, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
Երկրի հյուսիսում գտնվող երկու շրջանների համար նախագծվել են տասնյակ նոր գնացքներ։ Դրանց արժեքը կազմել է 258 մլն եվրո։ Բացի տրանսպորտի նախարարից՝ հրաժարական են տվել նաև պետական երկաթուղային Renfe ընկերության ղեկավարը և Adif երկաթուղային ենթակառուցվածքային պետական ընկերության ղեկավարը։