Սպիտակ հաց․ ինչու են մասնագետները խորհուրդ տալիս սահմանափակել դրա օգտագործումը Խնձորի գաղտնի ուժը․ ինչու են մասնագետները խորհուրդ տալիս չանտեսել այն Անքնություն․ երբ քնի պակասը դառնում է առողջական լուրջ խնդիր Բղավել երեխաների վրա․ դաստիարակության արդյունավետ մեթո՞դ, թե՞ սխալ մոտեցում Թեհրան մեկնելուց առաջ․ 10 կարևոր բան, որ պետք է իմանա յուրաքանչյուր զբոսաշրջիկ Իրականում ի՞նչ է թաքնված շագանակագույն աչքերի տակ. հետաքրքիր փաստ, որի մասին քչերը գիտեն Մի քանի վայրկյան և վերջ․ ինչպես է կայծակը խլում մարդկային կյանքեր Ռուսաստանի զինված ուժերը լիովին ազատագրել են Կոնստանտինովկան Ախալքալաքի բնակիչները կդիմեն կառավարությանը, նամակ կուղարկեն Վրաստանի վարչապետին «Բավարիան» պայմանագիր է կնքել Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» եզրային պաշտպան Նաթանիել Բրաունի հետ․ պաշտոնական Դատարանը փոխել է խափանման միջոցը․ արցախցի երկու մեղադրյալներ ազատ են արձակվել Փեզեշքիանը և Մեդվեդևը քննարկել են երկու երկրների միջև ռազմավարական համագործակցությունը 

«Արդարություն», Արցախի ժողովրդավարական կուսակցությունները և ՀՅԴ Արցախի կառույցը համատեղ հայտարարություն են տարածել

Հասարակություն

«Արդարություն», Արցախի ժողովրդավարական կուսակցությունները և ՀՅԴ Արցախի կառույցը  համատեղ հայտարարություն են տարածել Արցախում ստեղված իրավիճակի և հնարավոր զարգացումների համարպատասխանատվության մասին։

Հայտարարությունը ստորև․

2020թ. պատերազմից հետո մեր երկրում ծագող խորքային ճգնաժամային երևույթները և դրանք լուծելու իշխանությունների անպատրաստությունն ու վճռականության բացակայությունը հանգեցրել են ներքաղաքական վտանգավոր զարգացումների: Դրա արդյունքում հաճախակի փոխվում են կառավարության անդամները և ստեղծվում են իրար կրկնող պետական կամ հանրային նոր մարմիններ, որոնք լրջորեն վնասում են կառավարման համակարգի արդյունավետությանը:

Խորքային խնդիր է դարձել նաև Արցախի և Հայաստանի միջև հարաբերությունների ներկայիս ոչ բավարար մակարդակն ու որակը: Հետպատերազմյան ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունների կողմից ուղղակի կամ անուղղակի հետնահանջ է գրանցվում ազգային խնդիրների և, մասնավորապես, միջազգային հարթակներում Արցախի շահերի պաշտպանության գործում:

Հայկական երկու հանրապետությունների փոխհարաբերություններում նվազող վստահության հանգամանքն արտառոց երևույթ է: 2020թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության ստորագրումից և դրան հաջորդած ոչ հրապարակային պայմանավորվածությունների արդյունքում Արցախի համար կենսական հարցերում զիջումների գնալու համաձայնությունը ակնհայտ հակասում է Հայաստանի գործող իշխանությունների՝ Արցախի հարցով հայտարարված ծրագրային դրույթներին:

Մենք իրավունք չունենք և չենք կարող մոռացության տալ այն իդեալները, որոնք մեզ առաջնորդել են ուղիղ 35 տարի առաջ՝ 1988թ. փետրվարյան օրերին, երբ գտնվելով առավել դժվարին պայմաններում՝ կարողացանք ոչ միայն միասնության հասնել Արցախի ներսում, այլև պայքարի ալիքը տարածել մայր Հայաստանում և Սփյուռքում:

Աշխարհաքաղաքական արագ փոփոխվող և ոչ նպաստավոր միջավայրում անչափ կարևոր նշանակություն է ստանում ներքաղաքական միասնության ու կայունության գործոնը, որը 2020թ. աղետաբեր պատերազմից հետո դարձել է Արցախի սուբյեկտայնությունը պահելու գրեթե միակ միջոցը: Ստիպված ենք արձանագրել, որ այդ համատեքստում նկատելի է նաև ՀՀ իշխանությունների ուղակի կամ անուղղակի դերակատարությունը՝ ներքաղաքական ու համահայկական միասնությունը տրոհելու և պայքարի ոգին կոտրելու գործում, որին, ցավոք, հիմնականում պասիվորեն ենթարկվում են նաև ԱՀ իշխանությունները:

Փաստ է նաև, որ վերջին շրջանում, հակառակ նախորդ երկու տարիներին Արցախի ներքաղաքական ամրության համար գործադրված ջանքերի, կտրուկ ակտիվացել են արտաքին ազդեցության գործոնները, և այդ միջոցով փորձ է արվում կոտրել Արցախի ժողովրդի՝ իր ապագայի համար պայքարելու կամքը: Հենց այդ համատեքստում պետք է դիտարկել անցյալ տարվա դեկտեմբերի 12-ից Արցախը Հայաստանին ու արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի առայսօր շարունակվող շրջափակումը:

Չի կարելի անուշադրության մատնել այն հանգամանքը, որ Արցախի ժողովրդի վճռականության վրա ազդելու փորձերը ակտիվացել են այն բանից հետո, երբ 2022թ. ապրիլի 14-ին Արցախի Ազգային ժողովի կողմից սահմանվել են «կարմիր գծեր», որոնց հատումը ցանկացած պարագայում անթույլատրելի է: Դրան հաջորդել է Արցախի ժողովրդի կողմից միասնականության պահպանման և 1988թ. սկսված պայքարի ոգին  ամուր պահելու պատրաստակամությունն ապացուցող 2022թ. հոկտեմբերի 30-ի և դեկտեմբերի 25-ի բազմահազարանոց երկու հանրահավաքները: Նման ձևով համաժողովրդական կամքի արտահայտումը ոչ այլ ինչ է, քան յուրատեսակ պլեբիսցիտ՝ արցախահայության դիրքորոշումը վերահաստատելու ուղղությամբ: Քաղաքական այս կեցվածքով մենք նաև յուրահատուկ ազդակներ ենք փոխանցել մեր հայրենակիցներին՝ թե՛ Հայաստանի Հանրապետությունում և թե՛ Սփյուռքում:

Այսքանով հանդերձ, երբ 70 և ավելի օրեր Արցախի ժողովուրդը գիտակցված ու համբերատար դիմակայում է շրջափակմանը, գործող իշխանությունները իրավունք չունեն շեղվելու ՊԱՅՔԱՐԻ ճանապարհից: Այս տրամաբանությանը հակառակ զարգացումների դեպքում ամբողջ պատասխանատվությունը մնալու է օրվա իշխանությունների վրա:

Ցանկացած բացթողում, սխալ որոշում և չհիմնավորված հաշվարկ, որը կարող է վնասել մեր ընդհանուր նպատակներին և ջլատել մեր ժողովրդի պայքարի ոգին, կարժանանա հանրային կոշտ հակազդեցության: Անթույլատրելի ու վտանգավոր ենք համարում իշխանությունների այն վարքագիծը, երբ սեփական անկարողությունը փորձում են կոծկել ԱՀ Սահմանադրության և օրենքների հիման վրա ստեղծված ժողովրդաիշխանությունն ապահովող մարմինների նկատմամբ անվստահության քողի ներքո:

Մենք ազդարարել ենք վերազարթոնքի՝ համահայկական պայքարի նոր հանգրվանի մասին և շարունակելու ենք մեր մասնակցությունը բերել ժողովրդի իղձերի իրականացման համար տարվող համահայկական պայքարին:

«Արդարություն» կուսակցություն

ՀՅԴ Արցախի կառույց

Արցախի ժողովրդավարական կուսակցություն

22 փետրվարի, 2023թ. 

ք. Ստեփանակերտ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սպիտակ հաց․ ինչու են մասնագետները խորհուրդ տալիս սահմանափակել դրա օգտագործումըԽնձորի գաղտնի ուժը․ ինչու են մասնագետները խորհուրդ տալիս չանտեսել այնԱնքնություն․ երբ քնի պակասը դառնում է առողջական լուրջ խնդիրԲղավել երեխաների վրա․ դաստիարակության արդյունավետ մեթո՞դ, թե՞ սխալ մոտեցումԹեհրան մեկնելուց առաջ․ 10 կարևոր բան, որ պետք է իմանա յուրաքանչյուր զբոսաշրջիկԻրականում ի՞նչ է թաքնված շագանակագույն աչքերի տակ. հետաքրքիր փաստ, որի մասին քչերը գիտենՄի քանի վայրկյան և վերջ․ ինչպես է կայծակը խլում մարդկային կյանքերՌուսաստանի զինված ուժերը լիովին ազատագրել են ԿոնստանտինովկանԱխալքալաքի բնակիչները կդիմեն կառավարությանը, նամակ կուղարկեն Վրաստանի վարչապետին«Բավարիան» պայմանագիր է կնքել Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» եզրային պաշտպան Նաթանիել Բրաունի հետ․ պաշտոնականԴատարանը փոխել է խափանման միջոցը․ արցախցի երկու մեղադրյալներ ազատ են արձակվելՓեզեշքիանը և Մեդվեդևը քննարկել են երկու երկրների միջև ռազմավարական համագործակցությունըԵրևան, Բաքու, Անկարա․ ԵՄ-ն նոր հնարավորություններ է տեսնում Հարավային ԿովկասումԱվտոբուսը դուրս է եկել ճանապարհից Թուրքիայում․ 40 վիրավոր կաՀաստատվել են 2026-ի 3-րդ՝ լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերըԹրամփն ու Նեթանյահուն հեռախոսազրույց են ունեցել․ ինչ պայմանավորվածություն են ձեռք բերելԲժիշկը բացահայտել է շոգ եղանակի աննկատելի վտանգները մարմնի համար ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿԵրևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել են երեք անձինքԱմռանը երեխաների ջրաhեղձnւթյան դեպքերն ավելանում են Իրանը բացառել է եվրոպական երկրների մասնակցությունը Խամենեիի հրաժեշտի արարողությանը Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության. ԲաբուխանյանՈւկրաինական երկու գյուղերի բնակիչներ հրաժարվել են հանձնել իրենց տները Ուկրաինայի զինյալներինԵթե Հայաստանը հիմա կա այս սահմաններով, այսպիսի բնակչության համամասնությամբ դա Արցախյան շարժման արդյունք է. ՎարդանյանԵՄ-ն վերածվում է ռազմա-քաղաքական-տնտեսական բլոկի․ ՊեսկովԱյդ քննարկումներն ինձ ստիպեցին ավելի խորությամբ վերլուծել իրավիճակը. Մելիքյան. аrmsport.amԳիշերները տաքանում են ավելի արագ, քան ցերեկները՝ մեծացնելով մարդկանց առողջության համար վտանգը Վախի ապառիկի գերին ենք դարձել. այս նկարները նրանց ամենամեծ վախերն են. Տոնոյան (տեսանյութ) 2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ Մասնագետը նշել է, թե ինչու է հին համակարգիչը դանդաղ աշխատում և ինչպես արագացնել այնWindows Central-ը բացահայտել է Microsoft-ի՝ արհեստական բանականության վրա հիմնված Windows-ի նոր տարբերակըՀրապարակվել է Սնանկության նոր օրենսգիրքըՀայտնի է պայմանը, որի համաձայն Ուիթքոֆը և Քուշները կարող են այցելել Ռուսաստան և ՈւկրաինաԱլեն Սիմոնյանը Սահմանադրության օրվա առթիվ պարգևատրումներ է արելԴատավորների ընդհանուր ժողովն ընտրել է Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի նոր անդամների Ոճաբանը պատմել է, թե որ լողազգեստն է համապատասխանում մարմնի յուրաքանչյուր կառուցվածքինՀայաստանը և ԵՄ-ն կառուցողական քննարկում են անցկացրել մարդու իրավունքներին առնչվող հարցերի լայն շրջանակի շուրջՀանտավիրուսի վտանգն անցել էՄեղադրանք Թուրքիային՝ ցեղասպանություն հրահրելու մեջ․Փաշինյանը՝ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանըՏուսկը կոչ է արել լեհական պատվիրակությանը չխոստանալ ֆինանսական աջակցություն ՈւկրաինայինՍԴ-ն վաղը կհրապարակի ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը«Բավարիան» պայմանագիր է կնքել Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» եզրային պաշտպան Նաթանիել Բրաունի հետ․ պաշտոնական Վենեսուելայում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները, զոհերի թիվն ավելանում է Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների «դատավարությունը»2026 թվականին նվազել է փորլուծության և այրոցի դեմ դեղամիջոցների վաճառքը. ՌԴԽոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզում․ բակում կայանված «ՎԱԶ 2107»-ը վերածվել է մոխրակույտիՄոջթաբա Խամենեին չի մասնակցի հոր հուղարկավորությանըԻսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 թիրախների վրա հարվածներ հասցնելու մասինՎենեսուելան շնորհակալ է բոլորին երկրաշարժից հետո ցուցաբերած աջակցության համարՓոստանջյանը դիմել է ՌԴ, ԵՄ և ԱՄՆ դեսպաններին՝ ահազանգելով քաղաքական հետապնդումների մասին
Ամենադիտված