Զախարովան անդրադարձել է Արցախի ԱԳ նախարարի՝ Ռուսաստան այցին
ՌուսաստանՉորեքշաբթի օրը՝ փետրվարի 22-ին, կայացած ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը գտնվել է Ռուսաստանի Դաշնության տարածքում անձնական նպատակներով։
«Նրա հանդիպումների մասին տեղեկություն չունեմ։ Ոչ մի պատճառ չկա դրանք համարել այլ որակով, բացի անձնական: Որևէ պաշտոնական կարգավիճակի մասին խոսք չկա և չի կարող լինել»,- ասել է Զախարովան։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը փետրվարի 12-16-ն աշխատանքային այցով գտնվել է Ռուսաստանի Դաշնությունում։
Ինչպես տեղեկացրել են Արցախի ԱԳՆ-ից, այցի ընթացքում Արցախի արտաքին գերատեսչության ղեկավարը հանդիպումներ է ունեցել հասարակական, քաղաքական, փորձագիտական շրջանակների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ։