Ռուս խաղաղապահները Մարտակերտի և Շուշիի շրջաններում արձանագրել են հրադադարի ռեժիմի երեք խախտում․ ՌԴ ՊՆ
Հասարակություն
Ռուս խաղաղապահները Մարտակերտի և Շուշիի շրջաններում արձանագրել են հրադադարի ռեժիմի երեք խախտում։ Տուժածներ չկան, հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից։
Ըստ այդ փաստերի՝ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է իրականացնում։
Ռուս խաղաղապահները շարունակում են բանակցային գործընթացը Ստեփանակերտ -Գորիս ճանապարհի անարգել երթեւեկությունը վերականգնելու շուրջ։
Մարտակերտի, Մարտունու, Շուշիի շրջաններում և Լաչինի միջանցքում պարեկություն է իրականացվել չորս երթուղիներով»,-ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ապահովվել է մարդասիրական բեռներով ռուսական խաղաղապահ զորախմբի ավտոշարասյան ուղեկցությունը Գորիս - Ստեփանակերտ երթուղով։ Ստեփանակերտում բազմազավակ, հաշմանդամ երեխաներ ունեցող ընտանիքներին և Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին պարենային փաթեթներ բաժանելու նպատակով մարդասիրական ակցիա է իրականացվել։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)