Հայկական ժամանակ. «Մեջքով դեպի նախագահական»
Հայկական Մամուլ
«Երեկ «Բանակն իրականում» նախաձեռնության անդամները, վերջին տարիների ընթացքում հայկական բանակում սպանված զինծառայողների հարազատները ու մի շարք ակտիվ քաղաքացիներ բողոքի ակցիա անկացրեցին նախագահական նստավայրի մոտ։ Ակցիայի մասնակիցները իրենց ձեռքում պահում էին սպանված զինծառայողների նկարներով պաստառներ։ Նշված ակցիան իրականացնելու որոշումը կայացվել էր նախորդ օրվա երեկոյան, երբ հայտնի էր դարձել, որ այդ օրը հայկական բանակում հերթական «ինքնասպանությունն» է տեղի ունեցել։
Ակցիայի մասնակիցները նախ հավաքվել էին Բաղրամյան պողոտայի Սիրահարների այգու մայթին, սակայն որոշ ժամանակ անց, ճեղքեցին իրենց շրջապատած ոստիկանական պատը, և, անցնելով փողոցը, մոտեցան նախագահականի դարպասներին։ Ոստիկանները փորձեցին թույլ չտալ դա, նույնիսկ սկսեցին հրել զոհված զինծառայողների մայրերին, բայց ակցիայի մասնակիցներին հաջողվեց մնալ նախագահական նստավայրի մայթին։
...Բողոքի ակցիան ավարտվեց նախագահականի դիմացի մայթին «Սերժիկ, հեռացիր», «Սերժիկ, մարդասպան» վանկարկումներով...»,– գրված է «Հայկական ժամանակ» թերթում։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ