Ֆրանսիան ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում կարող է մեթոդական աջակցություն տրամադրել Հայաստանին
ՏնտեսությունՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հանդիպել է Ֆրանսիական զարգացման գործակալության ներկայացուցիչների հետ:
Ֆրանսիական զարգացման գործակալության խորհրդական Վաչե Փափազյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ներկայացրել է գործակալության կատարած աշխատանքները: Փափազյանը նշել է, որ ֆրանսիական կողմը ունի մեծ փորձառություն ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում և կարող է մեթոդական աջակցություն տրամադրել:
Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և նշել՝ քանի որ Վեդու ջրամաբարի շինարարությունը արդեն գտնվում է ավարտական փուլում, արդյունավետ գյուղատնտեսություն կազմակերպելու համար անհրաժեշտ է ավելի ակտիվ և ինտենսիվ խորհրդատվական աշխատանքեր կատարել:
Վաչե Տերտերյանը կարևորել է նաև արդյունավետ համագործակցությունը ՀՀ Էկոնոմիկայի նախարարության հետ: