Մակրոնն ու Շոլցը Զելենսկուն կոչ են արել բանակցել Ռուսաստանի հետ․ WSJ
Համաշխարհային ՄամուլԳերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ հորդորել են նրան բանակցություններ սկսել ռուսական կողմի հետ։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։
Ըստ հրապարակման՝ Շոլցն ու Մակրոնը Փարիզում զրույցի ժամանակ Զելենսկուն ասել են, որ անհրաժեշտ է սկսել քննարկել Ռուսաստանի Դաշնության հետ բանակցություններ վարելու գաղափարը։
Միաժամանակ, ինչպես նշվում է, Ֆրանսիայի նախագահը ուկրաինացի գործընկերոջը հիշեցրել է, որ իր երկիրը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կարողացել է խաղաղության հասնել Գերմանիայի հետ՝ չնայած այն բանին, որ իրենք ոխերիմ թշնամիներ են եղել։