Թուրքիայում ձերբակալել են երկրաշարժից գրեթե ամբողջությամբ ավերված Նուրդաղի քաղաքապետին
ԹուրքիաԹուրքիայում փետրվարի 6-ի երկրաշարժի հետևանքով շենքերի զանգվածային փլուզման հետաքննության շրջանակներում ձերբակալվել է Նուրդաղի քաղաքապետ Օքքեշ Քավաքը։ Տեղական Türkiye թերթի փոխանցմամբ՝ այս քաղաքը ցնցումների հետեւանքով ավելի շատ է տուժել, քան մյուսները։
Ըստ հրապարակման՝ Քավաքն անցնում է Նուրդաղում շենքերի կառուցման կանոնների խախտման մեջ ներգրավված լինելու գործով։ Քաղաքապետի հետ մեկտեղ բերման է ենթարկվել նաև «CCK Construction» ընկերության սեփականատեր Յունուս Քայան, որը ներգրավված է եղել քաղաքում տների կառուցման մեջ։
Հարցաքննության ընթացքում պարզվել է, որ Քայանը մի քանի ընդհանուր նախագծեր է ունեցել Նուրդաղի քաղաքապետի եղբորը պատկանող ընկերության հետ։