Թուրքիայում երկրաշարժերից հետո հետաքննություններ են անցկացվում ավելի քան 600 մարդու հանդեպ
Համաշխարհային ՄամուլԱյս ամսվա սկզբին Թուրքիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժերի հետ կապված ավելի քան 600 մարդու հանդեպ հետաքննություններ են անցկացվում, շաբաթ օրը հայտնել է The Associated Press-ը:
Թուրքիայի արդարադատության նախարարության ղեկավար Բեքիր Բոզդաղը հայտնել է, որ ընդհանուր առմամբ հետաքննվում է 612 մարդ, 184 մեղադրյալ կալանքի տակ է։ Կալանավորվածների թվում կան փլուզված տների կապալառուներ, սեփականատերեր և կառավարիչներ։ Բոզդաղն ասել է, որ քրեական հետաքննության հիմքում փլուզումների վայրում հավաքված ապացույցներն են։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիայում փետրվարի 6-ի երկրաշարժի հետևանքով շենքերի զանգվածային փլուզման հետաքննության շրջանակներում ձերբակալվել է Նուրդաղի քաղաքապետ Օքքեշ Քավաքը։