Ռուսաստանին աջակցում է ոչ միայն Չինաստանը, այլ նաև ողջ հարավը. American Thinker
Համաշխարհային ՄամուլՌուսաստանին աջակցում է ոչ միայն Չինաստանը, այլ նաև, այսպես կոչված, ողջ հարավի մեծ մասը: Այս մասին գրում է American Thinker-ի սյունակագիր Անդրեա Վիդբուրգն իր հոդվածում։
Նրա խոսքով՝ Հարավային կիսագնդի երկրները «լսում են» Ռուսաստանին, քանի որ արևմտյան երկրների նկատմամբ վստահությունը «վաղուց խարխլված է»։ Նա նշում է, որ խոսքը Ավստրալիայի և Նոր Զելանդիայի մասին չէ, որոնք ընդգրկված են Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի ազդեցության ուղեծրում։
Վիդբուրգը նաև նշել է, որ Ռուսաստանի տնտեսությանը հաջողվում է գոյատևել արևմտյան սահմանափակումների ներքո, քանի որ այլ երկրներ ակտիվորեն բիզնես են վարում Ռուսաստանի հետ։ Ըստ նրա՝ «ոչ ոք իրենց չի ստիպում դա անել»։
Ավելի վաղ The American Thinker-ի սյունակագիր Ալ Բիենենֆելդն իր հոդվածում գրել էր, որ Ուկրաինային օգնելու ԱՄՆ կառավարության մոլուցքը վտանգում է Միացյալ Նահանգներին և նրա դաշնակիցներին։