Ռուսաստանը մեկ օրում Դոնեցկի ուղղությամբ ոչնչացրել է Ուկրաինայի ԶՈւ մոտ 350 զինծառայողի. ՌԴ ՊՆ
Համաշխարհային ՄամուլՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը ճեպազրույցի ժամանակ ասել է, որ վերջին մեկ օրվա ընթացքում ռուսական զորքերը Դոնեցկի ուղղությամբ ոչնչացրել են Ուկրաինայի ԶՈւ մոտ 350 զինծառայողի։
«Ոչնչացվել է մոտ 350 ուկրաինացի զինծառայող, երկու մարտական զրահամեքենա, չորս մեքենա, Դ-20 հաուբից և երկու Դ-30 հաուբից», - ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ փետրվարի 28-ի գիշերը ուկրաինական բանակը փորձել է անօդաչու թռչող սարքեր կիրառել Կրասնոդարի երկրամասի և Ադիգեայի Հանրապետության քաղաքացիական ենթակառուցվածքների վրա: Գործակալության տվյալներով՝ ուկրաինական անօդաչու սարքերը խոցվել են էլեկտրոնային պատերազմի ստորաբաժանումների կողմից։