ԱՄՆ-ում տեխնածին աղետի հետևանքով՝ ավելի քան 43 հազար կենդանի է սատկել
Համաշխարհային ՄամուլԱՄՆ-ի Օհայոյի բնական ռեսուրսների դեպարտամենտի պաշտոնյաները հայտնել են, որ քիմիական գնացքի ռելսերից դուրս գալուց հետո երեք շաբաթվա ընթացքում Արևելյան Պաղեստինում և շրջակայքում տասնյակ հազարավոր կենդանիներ են սատկել: Այս մասին հայտնում է USA Today-ը։
Մասնագետների տվյալներով՝ սատկած կենդանիների թիվը կազմում է առնվազն 43 հազար ձուկ և այլ կենդանիներ։ Դրանցից են մանրաձկները, խեցգետինները, գորտերը և երկկենցաղները։ Նախարարությունից, սակայն, նշել են, որ սպանված տեսակներից ոչ մեկը վտանգված չէ։
ԱՄՆ Շրջակա միջավայրի պաշտպանության գործակալությունը հայտնաբերել է չորս այլ նյութեր, որոնք վթարի ժամանակ արձակվել են օդ, ջուր և հող՝ բութիլակրիլատ, էթիլհեքսիլ ակրիլատ, էթիլենգլիկոլ մոնոբուտիլ եթեր և իզոբուտիլեն: Այժմ փորձագետները շարունակում են վերահսկել միջադեպի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա: Չկա ստույգ նախահաշիվ, թե որքան ժամանակ կպահանջվի էկոլոգիական համակարգի վերականգնման համար։