Թուրքիայում 4,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ԹուրքիաԹուրքիայի կենտրոնում 4,4 մագնիտուդ ուժգնությամբ նոր երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է հանրապետության ԱԻՆ արտակարգ իրավիճակների վարչության կայքը։
Փորձագետների տվյալներով՝ ցնցումների աղբյուրը գտնվել է յոթ կիլոմետր խորության վրա: Նրանք նաև պարզաբանել են, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կայսերի քաղաքի շրջակայքում, որտեղից ոչ հեռու գտնվում է «Էրջիես» լեռնադահուկային հանգստավայրը։
Զոհերի կամ ավերածությունների մասին այս պահին տեղեկություններ չկան։