Պղինձը թանկացել է
ՏնտեսությունՊղնձի գինը չորեքշաբթի բարձրացել է 1 տոկոսով, վկայում են աճուրդների տվյալները։ Ուժեղ վիճակագրությունը Չինաստանում նպաստում է արդյունաբերական մետաղի գնանշումների բարձրացմանը։
Պղնձի մայիսյան ֆյուչերսը Comex բորսայում բարձրացել է 1,03 տոկոսով՝ մեկ ֆունտը (մոտ 0,45 կիլոգրամ) 4,1 165 դոլար։
Լոնդոնի մետաղների բորսայում (LME), երեքշաբթի օրվա աճուրդների արդյունքներով, մեկ տոննա պղնձի արժեքը, երեք ամիս հետո մատակարարմամբ, բարձրացել է 1,81 տոկոսով՝ 8 961 դոլար, ալյումինիումինը՝ 0,42 տոկոսով՝ 2 373 դոլար, ցինկինը՝ 0,4 տոկոսով՝ 3 000,5 դոլար։