Հունաստանի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել
Համաշխարհային ՄամուլՀունաստանի ենթակառուցվածքների և տրանսպորտի նախարար Կոստաս Կարամանլիսը չորեքշաբթի օրը հայտարարել է իր հրաժարականի մասին Լարիսա քաղաքի մերձակայքում ուղևորատար գնացքի վթարից հետո, որի հետևանքով զոհվել է առնվազն 40 մարդ։ Նրա հայտարարության տեքստը հրապարակել է Kathimerini թերթը։
«Ես հրաժարական եմ տալիս ենթակառուցվածքների և տրանսպորտի նախարարի պաշտոնից: Ես իմ պարտքն եմ համարում դա անել՝ որպես հարգանքի նվազագույն նշան այն մարդկանց հիշատակի նկատմամբ, ովքեր այդքան անարդարացիորեն հեռացան և ինձ վրա եմ վերցնում պատասխանատվությունը Հունաստանի պետական ու քաղաքական համակարգի անվերջ սխալների համար»,- նախարարի խոսքը մեջբերում է թերթը։