Իրան․ պատերազմի ընթացքում ոչնչացվել է ԱՄՆ-ի և Իսրայելի 370 ինքնաթիռ և ԱԹՍ Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Ստուգումների քանակը նվազել է 29%-ով, հայտնաբերված պարտավորությունները կազմել են 33․9 մլրդ դրամ. ՊԵԿ ՊՆ-ում ԶԼՄ-ների հետ քննարկվել են հանրային հաղորդակցության և համագործակցության հարցերը Սեպտեմբերի 5-ին և 6-ին՝ ժամը 09:00-ից մինչև 17:00-ն, Ոսկերիչների փողոցը փակ է լինելու Դատարանը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացրեց երկու ամսով Մարտի 1․ նախկին հրամանատարը՝ քրեական հետապնդման տակ Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի ավագը հանդես կգա արաբական լիգայում Սեպտեմբերի 27–ին կայանալիք ՏԻՄ ընտրությունները կվերահսկեն 3 տեղական դիտորդական առաքելություններ Գալջյան․ «Երևանը կառուցելու փոխարեն իրենց համար տներ են կառուցել» Նոր կարգավորումներ առցանց տաքսու վարորդների համար Թուրքիան՝ գնաճի ցուցանիշով Եվրոպայում առաջինը, աշխարհում՝ հինգերորդը 

«Օլիգարխ թաղապետերը». ինչ ունեցվածք են հայտարարագրել Երևանի վարչական շրջանների ղեկավարները

Վերլուծական

Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշել է անցում կատարել բնակչության համընդհանուր հայտարարագրման և, ըստ էության, ոչ թե  կոպեկ առ կոպեկ վերադարձնել նախկինների թալանը, այլ կոպեկ առ կոպեկ հաշվել սեփական քաղաքացիների գրպանի պարունակությունը: Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ Փաշինյանի այս հետաքրքրասիրությունը, կարծես թե, չի տարածվում յուրայինների, սեփական թիմակիցների վրա, քանի որ վերջիններիս պաշտոնական հայտարարագրերը ավելի շատ հարցեր են առաջացնում, քան պատասխաններ են տալիս:

Բացառություն չեղան նաև Երևանի մի շարք վարչական շրջանների նորանշանակ ղեկավարները։

Դիցուք՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանը հայտարարագրել է 25,000,000.00 ՀՀ դրամ և 200,000.00 ԱՄՆ դոլար: Որևէ այլ տիպի եկամուտ, շարժական կամ անշարժ գույք վերջինս չի հայտարարագրել:

Դավթաշեն վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Ռոման Համբարձումյանը հայտարարագրել է 2021-ին ձեռք բերված բնակարան, 30,000.00 դոլարի բանկային ավանդ, 16,000.00 դոլար արժողությամբ ձեռքի ժամացույց, 37,000.00 ԱՄՆ դոլար կանխիկ գումար, և 3,700.00 եվրո: Վերջինս ունի նաև 40,000.00 և 54,800.00 ԱՄՆ դոլարի ձևակերպած հիպոթեքային վարկ: Այս դեպքում, իհարկե, հարց  է առաջանում, թե որտեղից և ինչ աղբյուրներից է Համբարձումյանը ձեռք բերել թանկարժեք ժամացույցը և որտեղից 30 հազար ԱՄՆ դոլարը բանկային ավանդի տեսքով, եթե որպես աշխատանքից եկամուտ նա գրանցել է ընդամենը 1,700,000.00 ՀՀ դրամ:

Ավան վարչական շրջանի  ղեկավար Վահե Հակոբյանը 2021 թվականի հայտարարագիրը նույնպես անչափ խոսուն է: Հակոբյանը ձեռք է բերել Նիսան մակնիշի ավտոմեքենա, ունի բավական մեծ թվով բանկային ավանդներ:

Կանխիկ դրամը կազմել է 10,500,000.00 ՀՀ դրամ և 11,000.00 ԱՄՆ դոլար:

Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Անդրանիկ Գասպարյանը հայտարարագրել է 2020-ին գնված BMW մակնիշի ավտոմեքենա,  4,500.00 ԱՄՆ դոլար, 15,000.00 եվրո, 100,000.00 ռուբլի և 4,100,000.00 ՀՀ դրամ կանխիկ գումար: Սա այն դեպքում, երբ աշխատանքի դիմաց վարձատրությունը Երևանի քաղաքապետարանից կազմել  է ընդամենը 3,174,743.00 ՀՀ դրամ:

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար նշանակված Կամսար Բաբինյանը 2022-ին բազմաբնակարան շենքում որպես ժառանգություն բնակարան է ստացել: 2021-ին վեջրինս ձեռք է բերել MERCEDES-BENZ մակնիշի ավտոմեքենա: Նա հայտարարագրել է 75,000.00 ԱՄՆ դոլար, 3,000,000.00 ՀՀ դրամ և 7,000.00 եվրա կանխիկ դրամ:

Նորք Մարաշ վարչական շրջանի ղեկավար Միքայել Օհանյանը հայտարարագրել է հողամաս, 2020-ին գնված LAND ROVER մակնիշի ավտոմեքենա, բանկային հաշիվների  մնացորդը կազմել է 1,017,000.00 դրամ, պաշտոնյան հայտարարագրել է 789,600.00 կանխիկ դրամ: 

Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանը հայտարարագրել է Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն նոր կառուցված, ձեռք բերված և անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից հաշվառված ու գնահատված այն շինությունները, որոնք դեռևս չեն ստացել իրավունքների պետական գրանցում, ինչպես նաև սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամաuի վրա ինքնակամ կառուցված շենքերը և շինությունները, այդ թվում՝ բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցները: 2 MERCEDES-BENZ մակնիշի ավտոմեքենա, պաշտոնյայի բանկային ավանդները ներկայացված են ստորև․

Բանկային հաշվի մնացորդները կազմում են 938,000.00, 350,000.00 և 800,000.00 դրամ: Կանխիկ դրամը կազմել է 50 հազար եվրո:

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Մհերյանը հայտարարագրել է բնակարան և ավտոտնակ, NISSAN, FORD և 2 KIA մակնիշի ավտոմեքենա, ինչպես նաև VAZ և TOYOTA մակնիշի ավտոմեքենաներ, բանկային հաշիվների մնացորդները կազմել են 2,013.00 դոլար: Կանխիկ դրամը 2,000,000.00 ՀՀ դրամ և  32 հազար ԱՄՆ դոլար: Հաշվետու տարում եկամուտները կազմել են 60,636,756.00 դրամ և 28,500.00 դոլար:

Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Հակոբ Բալայանը հայտարարագրել է բնակարան, բանկային հաշիվների մնացորդը կազմել է 278,600.00 դրամ. կանխիկ դրամը՝ 5,600,000.00 դրամ, եկամուտները՝ 7,929,358.00 դրամ;

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրան․ պատերազմի ընթացքում ոչնչացվել է ԱՄՆ-ի և Իսրայելի 370 ինքնաթիռ և ԱԹՍՀաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդումԳիտնականներն Արեգակի ակտիվության կտրուկ աճ են արձանագրելՊետդումայում արձագանքել են Գերմանիայից Ուկրաինային հեռահար ԱԹՍ-ների մատակարարմանըՍտուգումների քանակը նվազել է 29%-ով, հայտնաբերված պարտավորությունները կազմել են 33․9 մլրդ դրամ. ՊԵԿՊՆ-ում ԶԼՄ-ների հետ քննարկվել են հանրային հաղորդակցության և համագործակցության հարցերըՍեպտեմբերի 5-ին և 6-ին՝ ժամը 09:00-ից մինչև 17:00-ն, Ոսկերիչների փողոցը փակ է լինելուՌումինիայում ՌԴ դեսպանը հերքել է անօդաչուի միջադեպին Ռուսաստանի մասնակցության մասին մեղադրանքներըԴատարանը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացրեց երկու ամսովՌԴ ԱԳՆ-ում կանխատեսել են, որ ՆԱՏՕ-ն կհրաժարվի աջակցել ԹուրքիայինՄարտի 1․ նախկին հրամանատարը՝ քրեական հետապնդման տակՓոթորիկը ավերել է մարզադաշտը AC/DC-ի համերգից առաջԵվրահանձնաժողովի ներկայացուցիչը շփոթել է Ռուսաստանի դեմ ընդունված պատժամիջոցների փաթեթների թիվըՀայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի ավագը հանդես կգա արաբական լիգայումՄոսկվայի դատարանն արգելել է բնակարան վարձակալության հանձնել միայն սլավոններինՆեպալում գնահատել են ավերիչ ջրհեղեղի պատճառած վնասըՍեպտեմբերի 27–ին կայանալիք ՏԻՄ ընտրությունները կվերահսկեն 3 տեղական դիտորդական առաքելություններԵվս մեկ երկիր ցանկացել է օգնել ԱՄՆ-ին Իրանի վրա ճնշում գործադրելու հարցումԳալջյան․ «Երևանը կառուցելու փոխարեն իրենց համար տներ են կառուցել»Նոր կարգավորումներ առցանց տաքսու վարորդների համարԹուրքիան՝ գնաճի ցուցանիշով Եվրոպայում առաջինը, աշխարհում՝ հինգերորդըԳագիկ Խաչատրյանի հարցով ՄԻԵԴ է ներկայացվել հրատապ միջոց կիրառելու մասին դիմում․ փաստաբաններԳլխավոր դատախազը «խիստ նկատողություն» և կարգապահական տույժ է նշանակել երկու դատախազի նկատմամբՏեր Վրթանես․ հայ ժողովուրդը փաստերի կարիք ունի, ոչ թե քաղաքական հեքիաթներիՓաշինյան․ Հայաստանում չկա բնակավայր, որը ջրի լուրջ խնդիրների չի բախվումՔաղաքագետ Ալեն Ղևոնդյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է Հալաբյան փողոցում հայտնաբերված երեխայի բուժումն ավարտվել է. ծնողները չեն գտնվել ԱՄՆ-ում դիզելի գինը հասել է պատմական առավելագույնին Գյումրիի ռուսական ռազմաբազան պե՞տք է Հայաստանին․ ինչ են ասում մայրաքաղաքումԱռանց աջակցության ՀՀ-ին կուլ կտան․ ՌԴ․ Թուրքիան ու Ադրբեջանը ԱՄՆ-ի կողքին են․ ՎենսՕտարերկրացիները ձերբակալվել են հերոին իրացնելու պահին ՀՀ նախագահը ելույթ է ունեցել Պրահայի ՑԵՎՌՈ համալսարանումՀրատարակչությունները 6 միլիարդ ռուբլի արժողությամբ 15 միլիոն գիրք են կորցրել՝ Ozon-ի և Wildberries-ի պահեստներին հասցված հարվածների հետևանքով Հարություն Կիվիրյանը՝ տիեզերք թռչելու նախաշեմինՌուսաստանը՝ ավելի քան 120 ԱԹՍ-ով հարձակման է ենթարկել Ուկրաինան․ Կիևը հարվածել է Սոչիի նավթի պահեստինՎերջապես ամեն ինչ ավելի հեշտ կլինի. կենդանակերպի այս նշանները դուրս են գալիս դժվարին շրջանից Պեսկովը զգուշացրել է․ Ուկրաինայում հրթիռների արտադրության օբյեկտները կդառնան ՌԴ-ի թիրախՊետք է ձևավորենք ջրային ոլորտի բարեփոխումների ճանապարհային քարտեզ. ՓաշինյանՆեպալում ավերիչ ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 1287-իԻրանում հարսանիքի ժամանակ 4 մարդու կյանք խլած հարվածը, ամենայն հավանականությամբ, հասցվել է ամերիկյան զինամթերքով․ ReutersԻնչ է փոխվում. ինչ պիտի իմանան վարորդները Ռուբեն Ռուբինյանը ՀՀ–ում Կատարի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային խնդիրներն ու զարգացումները Ռուսական բանակը հարված է հասցրել Կիևի օդանավակայանինԱդրբեջանցի երեխաներին հավաքել են՝ պատմելու, որ Հայաստանն իբրև թե իրենց «պատմական հողն է»․ՀայրապետյանՖեդորովի համար Ուկրաինայում նոր պաշտոն են գտելԹրամփի ներկայացուցիչները առաջիկայում կայցելեն Կիև և Մոսկվա․ Զելենսկի Նոր մեկնարկ` մեծ նպատակներով. գիտելիքի օրը` Պլեխանովի անվան ՌՏՀ-ի Երևանի մասնաճյուղումՉկա տեղեկություն, որ ՀՀ-ն Բաքվին տվել է հայ գերիներին այցելության 3-րդ երկրի թեկնածություն․ ՍահակյանԿառավարությունը՝ ավելի քան 25 մլն դրամ Ստեփան Սարգսյանի անվան մրցաշարի համարԻսրայելը սպառնացել է հարվածել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին
Ամենադիտված