Ուկրաինացիները ներթափանցել են ՌԴ Բրյանսկի շրջան, պատանդ վերցրել գյուղացիներին. մարտեր են ընթանում
Համաշխարհային ՄամուլՌԴ Բրյանսկի շրջանի սահմանային տարածքում մարտեր են ընթանում տարածք ներթափանցած ուկրաինացի դիվերսանտների հետ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են իրավապահ մարմիններում։
«Ուկրաինացի դիվերսանտների խմբերը մտել են երկու գյուղ՝ պատանդ վերցնելով դրանցից մեկում տեղի բնակիչներին։ Ազգային գվարդիայի զինծառայողները բախվել են գրոհայինների հետ», - ասել է աղբյուրը։ Քաղաքացիների թվում կան զոհեր և վիրավորներ։
Հաղորդվում է նաև վեց պատանդի մասին։