Բակո Սահակյանը Մոսկվայում մասնակցել է «Հայաստան» խանութի վերաբացման հանդիսավոր արարողությանը
Արցախ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 21-ին Մոսկվայում մասնակցել է կապիտալ վերանորոգված «Հայաստան» խանութի վերաբացման հանդիսավոր արարողությանը:
Բակո Սահակյանը նշել է, որ խանութը ոչ միայն պահպանել է իր պատմական տեսքը, այլ նաեւ դարձել ժամանակակից պահանջներին ավելի համապատասխանող մի վայր, որի գործունեությունը դրական է ազդում Մոսկվայում հայրենական ապրանքների ու հայ մշակույթի ներկայացման վրա: Նախագահը կարեւորել է նաեւ խանութում Արցախում արտադրված ապրանքների տեսականու ընդլայնման խնդիրը:
Միջոցառմանը մասնակցում էին Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, ԼՂՀ նախագահի խորհրդական Արմեն Իսագուլովը, ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը եւ ՌԴ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան