Դոլարն ու եվրոն էժանացել են
ՏնտեսությունԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 2-ին, կազմել է 388.95 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.06 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 412.87 դրամ (նվազել է 2.01 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 465.26 դրամ (նվազել է 3.22 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 5.15 դրամ (նվազել է 0.02 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 385-386 դրամով, վաճառվում է 390-394 դրամով:
Եվրոն բանկերում գնվում է 405-413 դրամով, վաճառվում է 417-427 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 4.51-5.07 դրամով, վաճառվում է 5.19-5.40 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.
դոլարը գնվում է 386 դրամով, վաճառվում՝ 389.50-390 դրամով:
Եվրոն գնվում է 410-412 դրամով, վաճառվում է 416-417 դրամով:
Ռուբլին գնվում է 5.00-5.05 դրամով, վաճառվում է 5.18 դրամով: