Արևմտյան երկրները կոչ են արել ԱՄԷ-ին դադարեցնել էլեկտրոնային բաղադրիչների արտահանումը Ռուսաստան․ FT
Համաշխարհային ՄամուլԱրևմտյան երկրները կոչ են արել Արաբական Միացյալ Էմիրություններին (ԱՄԷ) դադարեցնել Ռուսաստան էլեկտրոնային բաղադրիչների մատակարարումները, որոնք կարող են օգտագործվել ռազմական նպատակներով։ Այս մասին հայտնում է Financial Times-ը։
Արևմտյան դաշնակիցները կոչ են անում ԱՄԷ-ին դադարեցնել կարևոր ապրանքների արտահանումը Ռուսաստան, որպեսզի երկրին զրկեն այն բաղադրիչներից, որոնք անհրաժեշտ են Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունը շարունակելու համար։
Փետրվարին ԱՄԷ այցելած ամերիկացի պաշտոնյաների խոսքերով՝ բաղադրիչների՝ Ռուսաստան արտահանման շուրջ քննարկումները դեռ շարունակվում են։
Հրապարակման մեջ նշվում է, որ ԱՄԷ-ն փորձում է պահպանել չեզոքությունը՝ ձգտելով հավասարակշռություն գտնել արևմտյան գործընկերների հետ հարաբերությունների և Ռուսաստանի ու Չինաստանի հետ սերտ կապերի միջև։ Սակայն եվրոպական երկրներին դուր չի գալիս, որ ԱՄԷ-ն բավականին ոչ թափանցիկ տեղեկություն է տրամադրում դեպի Ռուսաստան արտահանումների մասին։ Ուստի Արևմուտքը պահանջում է, որ դեպի Ռուսաստանի Դաշնություն առաքումների մասին տեղեկությունը լինի ավելի թափանցիկ։