Դոլարն ու եվրոն էժանացել են
ՏնտեսությունԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 3-ին, կազմել է 388.17 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.78 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 412.08 դրամ (նվազել է 0.79 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 465.57 դրամ (աճել է 0.31 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 5.15 դրամ (մնացել է անփոփոխ):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 385-385.50 դրամով, վաճառվում է 390-394 դրամով:
Եվրոն բանկերում գնվում է 404-413 դրամով, վաճառվում է 416-421 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 4.51-5.08 դրամով, վաճառվում է 5.18-5.40 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.
դոլարը գնվում է 385-487 դրամով, վաճառվում՝ 391 դրամով:
Եվրոն գնվում է 408-412 դրամով, վաճառվում է 416-417 դրամով:
Ռուբլին գնվում է 5.00-5.05 դրամով, վաճառվում է 5.18 դրամով: