Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանն Այվազովսկուն որպես հայ նկարիչ է ներկայացրել
Գիտություն և Մշակույթ
Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանը դադարել է Հովհաննես Այվազովսկուն (Հովհաննես Այվազյան, 1817–1900) ուկրաինացի նկարիչ անվանել։ Այժմ այս հաստատությունը մատնանշում է նրա հայկական ծագումը։
«Այվազովսկին հայտնի ծովանկարիչ էր, որի տենչը դեպի ծովը սկսվել է հայրենիքից՝ այն ժամանակ Ռուսական կայսրության կազմում գտնվող Ղրիմից, իսկ այժմ՝ Ուկրաինայի։ Որպես քաղաքի հայ համայնքի անդամ՝ Այվազովսկին հարուստ մշակութային ու լեզվական ծագում ուներ։ Նա շատ է աշխատել եւ ցուցադրվել, այդ թվում՝ ժամանակակից Հայաստանի քաղաքներում, Վրաստանում, Իտալիայում, Ռուսաստանում, Թուրքիայում եւ Ուկրաինայում», - ասվում է ծովանկարչի ստեղծագործություններից մեկի մակագրության մեջ։
Ավելի վաղ «Մետրոպոլիտեն» թանգարանն Այվազովսկուն ներկայացրել էր որպես ուկրաինացի նկարիչ։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան