Սաուդյան Արաբիան 168 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Ուկրաինա
Համաշխարհային ՄամուլՍաուդյան Արաբիայի իշխանությունները մարդասիրական օգնությունով երկու ինքնաթիռ են ուղարկել Ուկրաինա՝ 168 տոննա ընդհանուր ծավալով։ Սաուդյան Արաբիայի պետական SPA գործակալության տվյալներով՝ ինքնաթիռներն արդեն ժամանել են Լեհաստանի Ռժեզով-Յասիոնկա օդանավակայան՝ ուկրաինական սահմանի մոտ, գրում է Kommersant-ը։
«Բեռը բաղկացած է շինանյութերից, էլեկտրաէներգիայի գեներատորներից և դեղամիջոցներից», - ասվում է գործակալության հաղորդագրության մեջ:
Փետրվարի 26-ին Սաուդյան Արաբիան և Ուկրաինան փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։ Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդը նույնպես հայտարարեց երկրին 400 միլիոն դոլարի ֆինանսական աջակցության փաթեթի մասին: