Հյուսիսային Կորեան ԱՄՆ-ին, Ճապոնիային և Հարավային Կորեային մեղադրել է «վտանգավոր գիծը» հատելու մեջ. Reuters
Համաշխարհային ՄամուլԿԺԴՀ-ի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ը, Ճապոնիան և Հարավային Կորեան հատում են «վտանգավոր գիծը», որը չպետք է հանդուրժվի: Այս մասին հայտնում է Reuters-ը։
Իրենց հայտարարության մեջ Հյուսիսային Կորեայի իշխանությունները նաեւ մեղադրել են ԱՄՆ-ին սպառազինությունների վերահսկման միջազգային համակարգը ոչնչացնելու մեջ։ Բացի այդ, Փհենյանը սեփական միջուկային զենքի ստեղծումն անվանել է պատասխան գործողություններ՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանը։
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Փհենյանի կոշտ հայտարարությունները կարող են կապված լինել ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի համատեղ ծրագրված զորավարժությունների հետ։ Մարտի 13-ից մարտի 23-ը երկու երկրների զինվորականները համատեղ կանցկացնեն «Freedom Shield» հրամանատարաշտաբային զորավարժությունները: