Ռուսաստանը վերականգնել է ցորենի արտահանումը՝ այն հասցնելով 2020 թվականի արտահանման մակարդակին. Bloomberg
Համաշխարհային ՄամուլՉնայած Եվրամիության կողմից պատժամիջոցների ճնշմանը` Ռուսաստանը ցորենի արտահանման մակարդակը բարձրացրել է՝ հասցնելով այն մակարդակին, որը կար 2020-ին:
Այս մասին գրում է Bloomberg-ը՝ հղում անելով ԵՄ աղբյուրներին։
Ըստ Logistic OS հարթակի հրապարակման տվյալների՝ նախորդ տարվա համեմատ` 2023 թվականի հունվար և փետրվար ամիսներին ռուսական ցորենի պաշարները գրեթե կրկնապատկվել են։
Նյութում նշվում է, որ այս ցուցանիշներին վերադարձը հնարավոր է դարձել, մասնավորապես, Ռուսաստանին բարեկամ երկրներից վերաարտահանման շնորհիվ, օրինակ՝ ԱՊՀ երկրներից և Չինաստանից։