Արցախում դիվերսիայի հետևանքով հրազենային վիրավորումով ոստիկանը վիրահատվել է, վիճակը կայուն ծանր է
ԱրցախԱյսօր առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում արձանագրված՝ ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով ՆԳՆ ոստիկանության 1 ծառայող կրծքավանդակի հրազենային վիրավորումով տեղափոխվել է ԱՀ Առողջապահության նախարարության « Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ։ Այս մասին հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը:
Վիրավորին վիրահատել են, այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների հսկողության տակ, վիճակը գնահատվում է կայուն ծանր։ Հավելենք նաև, որ ԱՀ Առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բոլոր բուժհաստատությունները ապահոված են անհրաժեշտ դեղամիջոցներով և արյան պաշարի խնդիր չկա։