Ոսկու գինն աճում է
ՏնտեսությունՈսկու գինը երկուշաբթի առավոտյան աճում է, վկայում են սակարկությունների տվյալները։ Ամերիկյան արժույթի թուլացումն աջակցում է թանկարժեք մետաղի գնանշումներին, ներդրողները սպասում են այս շաբաթ ԴՊՀ ղեկավարի ելույթին։
Նյու Յորքի Comex բորսայում ոսկու ապրիլյան ֆյուչերսների գինն աճում է 5,3 դոլարով կամ 0,29 տոկոսով՝ տրոյական ունցիայի դիմաց հասնելով 1 859,9 դոլարի: Արծաթի մայիսյան ֆյուչերսները թանկանում են 0,42 տոկոսով՝ մեկ ունցիայի դիմաց հասնելով 21,328 դոլարի։