Պղինձն էժանանում է
Տնտեսություն
Երկուշաբթի պղնձի գինը նվազում է։ Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները։ Ներդրողները գնահատում են Չինաստանի տնտեսության վերաբերյալ կանխատեսումները, որոնք սպասումներից թույլ են եղել։
Պղնձի մայիսյան ֆյուչերսները Comex բորսայում էժանանում են 0,37 տոկոսով՝ մեկ ֆունտի (մոտ 0,45 կգ) դիմաց հասնելով 4,0595 դոլարի։
Լոնդոնի մետաղների բորսայում (LME) ուրբաթ օրվա սակարկությունների արդյունքներով մեկ տոննա պղնձի գինն աճել է 0,28 տոկոսով՝ մինչեւ 8 983,5 դոլար, ալյումինինը՝ 0,23 տոկոսով՝ մինչեւ 2 405 դոլար, ցինկինը՝ 0,97 տոկոսով՝ մինչեւ 3 077,5 դոլար մեկ տոննայի համար:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)