Ստամբուլում ահաբեկչություն իրականացնողին սպառնում է մինչև 3 հազար տարվա ազատազրկում․ ԶԼՄ
Համաշխարհային ՄամուլԹուրքիայի գլխավոր դատախազությունը խնդրում է դատարանին Ստամբուլի զբոսաշրջային Իսթիքլյալ փողոցում տեղի ունեցած ահաբեկչության իրականացնողին դատապարտել մինչև 3000 տարվա ազատազրկման, երկուշաբթի հաղորդում է Anadolu գործակալությունը։
Նշվում է, որ առաջին նիստերը Ստամբուլի դատարանում կանցկացվեն մայիսի 9-ից 11-ը։
Ստամբուլի Իսթիքլյալ փողոցում 2022 թվականի նոյեմբերի 13-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 6, վիրավորվել ավելի քան 80 մարդ։ Թուրք քննիչների տվյալներով՝ հարձակմանը մասնակցել են Քրդստանի աշխատավորական կուսակցությունը և դրա սիրիական ճյուղը («Ժողովրդական ինքնապաշտպանության ուժեր»)։