Մարտի 5-ին ադրբեջանցի զինծառայողները կրակել են Լեռնային Ղարաբաղի իրավապահների մեքենայի վրա․ ՌԴ ՊՆ
Հասարակություն2023 թվականի մարտի 5-ին` ժամը 10:00-ին, Դյուքյանլար բնակավայրի տարածքում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների կողմից գնդակոծվել է Լեռնային Ղարաբաղի իրավապահ մարմինների աշխատակիցների ավտոմեքենան։ Ռազմական բախման հետևանքով երեք մարդ զոհվել է, մեքենայում գտնվող մեկ աշխատակից՝ վիրավորվել։ Ադրբեջանական կողմից կորուստները եղել են՝ երկու զոհ, մեկ վիրավոր։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«Ռուս խաղաղապահների ջանքերով ռազմական բախումը դադարեցվել է։ Այդ փաստով ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում։
Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։
Ապահովվել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի՝ մարդասիրական բեռներով ավտոշարասյան ուղեկցումը Գորիս - Ստեփանակերտ եթուղով»,- ասված է հաղորդագրության մեջ։