Իրաքի մայրաքաղաքում տեղի են ունեցել ուժգին պայթյուններ
Աշխարհ
Իրաքի մայրաքաղաք Բաղդադի մի քանի շրջաններում միաժամանակ տեղի են ունեցել մի շարք ուժգին պայթյուններ։
Իրաքի ներքին գործերի նախարարության հաղորդմամբ մայրաքաղաք Բաղդադում տեղի ունեցած չորս նախնական տվյալներով զոհվել է երեք և վիրավորվել 14 մարդ։ Այս մասին հաղորդում է «Al Jazeera»-ն։
Սա առաջին համակարգված հարձակումն է մայրաքաղաք Բաղդադում, Իրաքից ԱՄՆ զորքերի դուրսբերումից և շիա մահմեդական կառավարության և սուննիական ընդդիմության միջև սկիզբ առած հակամարտությունից հետո։
Սակայն BBC-ի հաղորդմամբ՝ Իրաքի մայրաքաղաքում տեղի ունեցած չորս պայթյունների հետևանքով զոհերի թիվը գնալով ավելանում է։ Զոհերի թիվը հասել է տասի, իսկ վիրավորների թիվը՝ 73 մարդու։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ