Մարտի 8-ի առթիվ Կարեն Վարդանյանը Լոռու մարզի մինչև 18 տարեկան 4 և ավելի երեխա ունեցող 562 նպաստառու ընտանիքի հատկացրել է 113 մլն դրամ
ՏեսանյութերԼոռու մարզում հաշվառված է մինչև 18 տարեկան 4 և ավելի երեխա ունեցող նպաստառու 562 ընտանիք: Բարերար Կարեն Վարդանյանը հերթական բարեգործական ծրագիրն իրականացրել է Լոռու մարզում և մարտի 8-ի՝ կանանց միջազգային օրվա առթիվ, բազմազավակ մայրերից յուրաքանչյուրին միանվագ տրամադրել է 200 հազարական դրամ ֆինանսական աջակցություն:
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է 113 մլն դրամ: