Սրտաբանները սրտի կաթվածը 90% ճշգրտությամբ ախտորոշող թևնոց են մշակել
Գիտություն և ՄշակույթՌոբերտ Վուդի բժշկական դպրոցի գիտնականները հաջողությամբ փորձարկել են դաստակի սարք, որը կարող է 90% ճշգրտությամբ հայտնաբերել սրտի կաթվածի առկայությունը։ Հետազոտությունը ներկայացվել է Սրտաբանության ամերիկյան քոլեջի ամենամյա գիտական նստաշրջանում։
Փորձարկման համար հետազոտողները ներգրավել են Հնդկաստանում սրտի կաթվածի կասկածով 239 հիվանդի: Նրանք դաստակներին դրել են սենսորներ, որոնք ինֆրակարմիր լույս են արձակում մաշկի վրա՝ հայտնաբերելու տրոպոնին-I սպիտակուցը նրանց արյան մեջ:
Արդյունքները համեմատվել են լաբորատոր հետազոտությունների հետ։ Մեթոդը հնարավորություն է տվել կանխատեսել կաթվածը 90% ճշգրտությամբ:
Սրտամկանի կաթվածը տեղի է ունենում, երբ սրտին արյուն մատակարարող զարկերակները խցանվում են՝ սահմանափակելով թթվածնի մատակարարումը սրտին և մարմնի մնացած մասերին: Միևնույն ժամանակ, արյան մեջ արտազատվում է տրոպոնին-I սպիտակուցը՝ սրտի մկանների վնասման ցուցանիշը:
Տրոպոնինի արյան թեստը սովորաբար օգտագործվում է, երբ հիվանդը կրծքավանդակի ցավ է ունենում, բայց էլեկտրասրտագրության սարքը սրտի կաթվածի հստակ նշաններ չի արձանագրում: Սակայն արյան նմուշի հետազոտման գործընթացը որոշակի ժամանակ է պահանջում, և սարքը կարող է նվազեցնել կաթվածով հիվանդներին առաջին օգնություն ցուցաբերելու ժամանակը։
Գիտնականները կարծում են, որ թևնոցը կարող է հարմարեցվել այլ հիվանդությունների համար: