Շաքիում վիրավորված կնոջը մոտ մեկ ամսից կրկին կվիրահատեն Մխիթարյանը՝ «Ինտերի» հավակնությունների, քննադատությունների և թիմի առաջիկա խաղերի մասին ՌԴ ՊՆ-ն հայտնել է Դոնեցկի և Խարկովի մարզերի չորս բնակավայրի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին Ի՞նչ հաղորդագրություն է ուղարկել Թաթուլը կնոջը մահվանից առաջ․ նոր մանրամասներ՝ բլոգերի ողբերգական մահվան դեպքից Թուրքիայում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել, 26-ը՝ վիրավորվել 36 ժամ ջուր չի լինի Խոշոր ավտովթար՝ Երևանում․ «Opel Corsa»-ն կողաշրջվել է և հայտնվել մայթին․ կան վիրավորներ Թրամփ․ Ռուսաստանը ցանկանում է ավարտել պատերազմը, բայց Զելենսկին համաձայնության չի գալիս Պուտին․ Ռուսաստանը շարունակում է մնալ գյուղատնտեսական արտադրանքի առաջատարներից մեկը Պերուում քաղաքապետի ընտրություններում հաղթել է Հիտլերը Հորմուզի նեղուցում նավթատար է պայթել և հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստու Մասկը աջակցել է Ուկրաինայում նոր առաջնորդ ընտրելու Թրամփի կոչին․ «Զելենսկին չափն անցել է» 

Բացահայտել են կաթնաթթվային բակտերիաների շտամներ. կօգտագործվեն սննդամթերքի կենսապահածոյացման համար

Գիտություն և Մշակույթ

ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնում բացահայտել են, որ կաթնաթթվային բակտերիաների (ԿԹԲ) շտամները և դրանց աճեցումից հետո ստացված հակամանրէային պատրաստուկները՝ բակտերիոցինները, ճնշում են կաթնամթերք փչացնող միկրոօրգանիզմների աճը տարբեր արդյունավետությամբ: Տեղեկանում ենք ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժնից։ 

Հակամանրէային ակտիվությամբ բնական նոր միջոցների ստացումը գերխնդիր է ժամանակակից բժշկության համար: Վերջին տարիներին Հայաստանում խիստ ավելացել է տարբեր  կաթնամթերքներից և մսամթերքներից սննդային թունավորումների հաճախականությունը: Ըստ ՀՀ ԳԱԱ Փորձաքննությունների ազգային բյուրոյի տվյալների՝ վարակների հիմնական հարուցիչները Escherichia coli  և Staphylococcus aureus մանրէներն են:

 

գԱԱ

«Վերջին տասնամյակի ընթացքում մեր կողմից իրականացվել է կաթնաթթվային բակտերիաների նոր էնդեմիկ շտամների մեկուսացում և հետազոտում: Ուսումնասիրվել է կաթնաթթվային բակտերիաների ավելի քան 20 նույնականացված շտամների և դրանց բակտերիոցինների  հակամանրէային  ակտիվության տիրույթը՝ սննդի արդյունաբերության մեջ որպես բնական կենսապահածոյացման միջոցներ կիրառելու նպատակով: Պարզել ենք, որ առավել բարձր արգելակիչ ակտիվություն ցուցաբերել են L.helveticus KG5', L.acidophilus 1991, L.rhamnosus 20-12, Ent. faecium KE 5 և Lactococcus lactis subsp. Diacetylactis շտամները»,- ասաց գիտական խմբի ղեկավար, ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի Պրոբիոտիկների  կենսատեխնոլոգիայի լաբորատորիայի ավագ գիտաշխատող,  կենսաբանական գիտությունների թեկնածու Քրիստինա  Կարապետյանը: 

Ներկայացված հետազոտության  արդյունքներն ունեն կիրառական  նշանակություն  սննդարդյունաբերության մեջ ներդրման համար: Հակամանրէային ակտիվությամբ օժտված ԿԹԲ-ների շտամների հիման վրա կարող են մշակվել  նոր` բազմակի շտամներ պարունակող տեղական արտադրության մերաններ, որոնք մրցունակ կլինեն կաթնամթերքի  արտադրություններում օգտագործվող  ներկրվող  առևտրային մերանների հետ: Կաթնաթթվային մանրէների կողմից սինթեզվող հակամանրէային նյութերը կարող են օգտագործվել որպես բնական կոնսերվանտներ՝ սննդամթերքների կենսապահածոյաման և դրանց պիտանելիության ժամկետների երկարացման համար: 

Հետազոտությունն իրականացվել է «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի Պրոբիոտիկների կենսատեխնոլոգիայի լաբորատորիայում՝ բազային ֆինանսավորմամբ իրականացված 2020 թ. «Սննդամթերքի երկարատև պահպանման մանրէաբանական մեթոդի մշակում» և 2021 թ. «Կաթնաշոռի որոշ տեսակների երկարատև պահպանման մանրէաբանական մեթոդների մշակում» թեմաների շրջանակներում, ինչպես նաև ԳԿՀԱՀ (ANSEF) ՀՕՖ N 20AN:NS-biotech-2244՝ «Կաթնաթթվային բակտերիաների կիրառումը` կաթնամթերքի կենսապահպանման (բիոկոնսերվացիայի) համար» դրամաշնորհի շրջանակներում:

Հետազոտության  արդյունքները  տպագրվել են միջազգային գիտաժողովի զեկուցումների ժողովածուում՝ Karapetyan K., Tkhruni F.,Chitchyan К.,BalabekyanTs., Khachatryan T.,Verdyan A. Using of Lactic Acid Bacteria for Biopreservation of Dairy Products. International Conference on Biotechnology and Health (ICBH). October 29–31,  2020, Yerevan, Armenia. P. 84-85.

Գիտահետազոտական աշխատանքներում ներգրավված են «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի Պրոբիոտիկների  կենսատեխնոլոգիայի լաբորատորիայի երիտասարդ գիտնականներ:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Շաքիում վիրավորված կնոջը մոտ մեկ ամսից կրկին կվիրահատենՄխիթարյանը՝ «Ինտերի» հավակնությունների, քննադատությունների և թիմի առաջիկա խաղերի մասինՌԴ ՊՆ-ն հայտնել է Դոնեցկի և Խարկովի մարզերի չորս բնակավայրի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասինԻ՞նչ հաղորդագրություն է ուղարկել Թաթուլը կնոջը մահվանից առաջ․ նոր մանրամասներ՝ բլոգերի ողբերգական մահվան դեպքիցԹուրքիայում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել, 26-ը՝ վիրավորվել36 ժամ ջուր չի լինիԽոշոր ավտովթար՝ Երևանում․ «Opel Corsa»-ն կողաշրջվել է և հայտնվել մայթին․ կան վիրավորներԹրամփ․ Ռուսաստանը ցանկանում է ավարտել պատերազմը, բայց Զելենսկին համաձայնության չի գալիսՊուտին․ Ռուսաստանը շարունակում է մնալ գյուղատնտեսական արտադրանքի առաջատարներից մեկըՊերուում քաղաքապետի ընտրություններում հաղթել է ՀիտլերըՀորմուզի նեղուցում նավթատար է պայթել և հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստուՄասկը աջակցել է Ուկրաինայում նոր առաջնորդ ընտրելու Թրամփի կոչին․ «Զելենսկին չափն անցել է»Ռուսաստանը սահմանափակեց հայկական գյուղմթերքի ներմուծումը․ հայ արտադրողները խնդիրների առաջ են կանգնելՀանրապետությունում առաջիկա օրերին հիմնականում չոր եղանակ կլինի․ ջերմաստիճանն էապես չի փոխվիՄասիսում էլեկտրական շչակ կգործարկվիԷր Ռիադի օդանավակայանի վրա հարձակման հետևանքով 12 մարդ է զոհվել, ավելի քան 300-ը՝ վիրավորվելՀայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունումԳավառում քննարկվել են բռնության կանխարգելման և իրավունքների պաշտպանության հարցերՊարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոնԱյսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվովԱԹՍ-ները հարվածել են «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին․ մի շարք ծառայություններ դադարեցրել են աշխատանքըՊիլոտային ծրագրի շրջանակում բանակային դիրքերում կառուցվում են ստացիոնար բաղնիքներ. ՊապիկյանԱԹՍ-ների հարձակում՝ Սոչիի վրա․ անօդաչուների բեկորները ընկել օդանավակայանի և հյուրանոցների տարածքումԿրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել էՈր հասցեներում լույս չի լինիԻնչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներինԱրքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասինՀունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքըCNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել ՊենտագոնինՔադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբԻրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանումԹուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասինԲեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներիցԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերըGoogle-ը ներկայացրել է Gemini AI գործակալըՍահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբՎրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառովՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԱշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ ՓաշինյանՊենտագոնը մտադիր է հեռարձակել 13 մարդու սպանած նախկին մայորի մահապատիժըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանըՈւկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ Փաշինյանից կարելի է սպասել ամեն ինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ ԽուդոյանՐաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ինՀայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը
Ամենադիտված