Նավթի գինը մնում է կայուն
ՏնտեսությունՀինգշաբթի առավոտյան նավթի համաշխարհային գները կայուն են, վկայում են աճուրդների տվյալները։ Շուկաները շարունակում են գնահատել պահանջարկը ռեցեսիայի ռիսկերի եւ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) հայտարարությունների ֆոնին՝ ուշադրություն դարձնելով նաեւ երկրում պաշարների մասին վիճակագրությանը։
Brent մակնիշի նավթի մայիսյան ֆյուչերսների գինը բարձրացել է խորհրդանշական՝ 0,02 տոկոսով, մեկ բարելը՝ 82,68 դոլար, WTI-ի ապրիլյան ֆյուչերսներինը՝ 0,01 տոկոսով՝ 76,67 դոլար։