Արցախի նախագահը մի շարք հրամանագրեր է ստորագրել
ԱրցախԱրցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 8-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր, որոնց համաձայն՝ Հրանտ Սաֆարյանն ազատվել է Արցախի գյուղատնտեսության նախարարի պաշտոնից: Արցախի գյուղատնտեսության նախարար է նշանակվել Գեորգի Հայրիյանը:
Արմեն Մանգասարյանն ազատվել է Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարի պաշտոնից, և նախարար է նշանակվել Վահրամ Առաքելյանը:
Արամ Սարգսյանն ազատվել է Արցախի քաղաքաշինության նախարարի պաշտոնից: Արցախի քաղաքաշինության նախարարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վերապահվել է նախարարի տեղակալ Ազատ Համբարձումյանին:
Հանրապետության նախագահի ավելի վաղ ստորագրած Կառավարության որոշումների համաձայն՝ Գեորգի Հայրիյանն ազատվել էր Արցախի ջրային կոմիտեի նախագահի պաշտոնից, որի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վերապահվել է կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արարատ Խաչատրյանին, իսկ Վահրամ Առաքելյանն ազատվել էր Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարի տեղակալի պաշտոնից: