Թուրքական լիրան կրկին իջել է ռեկորդային ցածր մակարդակի․ Reuters
Համաշխարհային Մամուլ
Թուրքական լիրան թուլացել է՝ հասնելով մեկ դոլարի դիմաց 18,9620 նոր ռեկորդային նվազագույնի, հինգշաբթի հաղորդում է Reuters-ը։
Նշվում է, որ Թուրքիայի ազգային արժույթի անկումը կապված է այս տարվա փետրվարին երկրում տեղի ունեցած հզոր երկրաշարժերի տնտեսական հետեւանքների մասին ներդրողների գնահատականների հետ։
Բացի այդ, անորոշությունն ավելացնում են մայիսի 14-ին Թուրքիայում կայանալիք նախագահական ու խորհրդարանական ընտրությունները։
Գործակալությունը նշում է, որ լիրան պահպանում էր կայունությունը նախորդ տարվա օգոստոսից՝ շնորհիվ արժութային շուկայում իշխանությունների կոշտ քաղաքականության։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու