Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունները հիշեցնում են Կիևի «Մայդանը». Լավրով
Համաշխարհային ՄամուլՎրաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները շատ են հիշեցնում Կիևի «Մայդանը», օտարերկրյա գործակալների մասին օրինագծի շուրջ ստեղծված իրավիճակը պարզապես պատրվակ էր բռնի ուժով իշխանությունը փոխելու փորձ սկսելու համար։ Այս մասին ուրբաթ օրը Առաջին ալիքի «Մեծ խաղ» ծրագրին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Դա շատ նման է Կիևի «Մայդանին», կասկած չկա, որ այն հասարակական կազմակերպությունների գրանցման մասին օրենքը, որոնք օտարերկրյա ֆինանսավորում են ստանում միայն իրենց բյուջեի 20%-ի չափով, ընդամենը պատրվակ էր, ուժով իշխանություն փոխելու փորձ»,- ասել է նա։
ՌԴ ԱԳ նախարարը Վրաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ Բորելի հայտարարությունները կեղծավոր է անվանել։
Նրա խոսքով՝ Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունները «կազմակերպված» են դրսից, դրանք պայմանավորված են Ռուսաստանի սահմաններին լարվածություն ստեղծելու ցանկությամբ։