Արցախում ԱԺ նիստ է եղել, օրակարգի միակ հարցը ԱՀ Սահմանադրության փոփոխության նախագիծն էր
ԱրցախՄարտի 10-ին հրավիրվել է ԱՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ: Այս մասին տեղեկանում ենք Արցախի ազգային ժողովի պաշտոնական կայքից։
Նիստին ներկա էր ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը:
Օրակարգի միակ հարցը Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության նախագիծն էր: Այն ներկայացրել է ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Ժիրայր Միրզոյանը: Նա հիմնավորել է փոփոխության անհրաժեշտությունը պետական կառավարման համակարգի կայունության ապահովման տեսանկյունից:
Պատգամավորները հարցեր են ուղղել զեկուցողին:
Մտքերի փոխանակումից հետո ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանը նախագիծը քվեարկության է դրել: 3 կողմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ նախագիծը հանձնաժողովի դրական եզրակացությամբ առաջին ընթերցմամբ կներկայացվի խորհրդարանի հերթական նիստի քննարկմանը: