Ադրբեջանը խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենքեր․ ԱՀ ՊՆ
Հասարակություն
Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները մարտի 10֊ի ժամը 19։10֊ից ժամը 19։40֊ն ընկած ժամանակահատվածում շփման գծի հյուսիսային ուղղությամբ խախտել են հրադադարը` կիրառելով հրաձգային զենքեր։
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանությունից, հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմից տուժածներ չկան։
Ըստ աղբյուրի՝ հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Նշվում է, որ ներկայումս իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն