ՌԴ ՊՆ-ն՝ Արցախում տիրող իրավիճակի մասին
ՀասարակությունՌուս խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ պաշտպանության նախարարությունից։
Նշվում է, որ անցած մեկ օրվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:
Մարտակերտի, Մարտունու շրջաններում եւ Լաչինի միջանցքում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։
Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի շարասյունը մարդասիրական բեռներ է ուղեկցել Գորիս-Ստեփանակերտ երթուղով։
Շուշիի շրջանի անապահով եւ բազմազավակ ընտանիքներին սննդի փաթեթներ բաժանելու նպատակով մարդասիրական արշավ է իրականացվել։
Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու եւ հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի եւ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ, նշվում է հաղորդագրության մեջ։