Թուրքիան արգելել է պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների տարանցումը դեպի Ռուսաստան․ Bloomberg
Համաշխարհային ՄամուլԹուրքիայի իշխանությունները, համաձայն Ռուսաստանի Դաշնության դեմ արևմտյան երկրների կողմից սահմանված սահմանափակումների, հրամայել են մարտի 1-ից դադարեցնել պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների տարանցումը երկրի տարածքով։ Այս մասին ուրբաթ օրը հայտնել է Bloomberg-ը՝ վկայակոչելով թուրք բարձրաստիճան պաշտոնյային, ով ցանկացել է անհայտ մնալ։
Լոգիստիկ ընկերությունները հույս ունեն, որ տարանցումը կրկին կթույլատրվի, ինչպես նաև դիտարկում են երրորդ երկրների միջոցով դրա իրականացման հնարավորությունը, հավելել է գործակալությունը։