Հռոմի պապը կարող է հրաժարվել գահից․ La Repubblica
Համաշխարհային ՄամուլՀռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ, 265-րդ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մարտի 10-ին հայտարարել է, որ իր մոտ հոգնածություն է առաջացել և չի ժխտել, որ հանգամանքները կարող են ստիպել իրեն հրաժարվել գահից և գերագույն պոնտիֆիկոսի բարձր պաշտոնից։ Այս մասին գրել է իտալական La Repubblica թերթը։
Հռոմի պապի խոսքով՝ հոգնածության որոշակի մակարդակը թույլ չի տալիս հստակ նայել աշխարհին և պարզ տեսնել իրերը։ Պաշտոնապես նա չի ասել, որ պատրաստվում է լքել գահը։ Բայց այն միտքը, որ կարող են պատճառներ ի հայտ գալ, և ինքը կանի դա, Ֆրանցիսկոսը բարձրաձայնել է։