ԱՀ ՊՆ-ն հերքել է ադրբեջանական դիվերսիոն ներթափանցման փորձի վերաբերյալ լուրերը
Արցախ
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Սուրեն Սարումյանը «Արցախպրես»-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրել է, որ տելեգրամյան որոշ ալիքներում տարածվող լուրերը, թե իբր գիշերը Մարտունու ուղղությամբ ադրբեջանական կողմը կատարել է դիվերսիոն ներթափանցման փորձ, իրականությանը չեն համապատասխանում։
«Օպերատիվ իրադրությունը շարունակում է մնալ անփոփոխ եւ հարաբերական կայուն։ Խնդրում ենք հետեւել պաշտոնական լրահոսին» ,-նշել է Սուրեն Սարումյանը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)