ԱՄՆ նախկին լրտես Ռիտերը 2023 թվականի ամռանը կանխատեսել է Ուկրաինայի պարտությունը
Համաշխարհային ՄամուլՄիացյալ Նահանգների Ծովային հետևակային կորպուսի հետախուզության պաշտոնաթող սպա Սքոթ Ռիտերը հայտարարել է, որ Ուկրաինային շուտով սպառնում է զինամթերքի պակասը, և նա չի կարողանա շարունակել մարտերը մինչև ամառ: Այս մասին հայտնում է Judging Freedom YouTube ալիքը։
«Արևմուտքը ոչինչ չի կարող անել զինամթերքի պակասի դեմ, որքան էլ փորձի: Ուկրաինայում այս ամառ կվերջանա զինամթերքը, և երբ դա տեղի ունենա, ամեն ինչ կավարտվի», - բացատրել է Ռիտերը:
Նախկին հետախույզն այլ մանրամասներ չի հայտնել Ուկրաինայի հետ կապված իրավիճակի և ռազմական գործողությունների անցկացման վերաբերյալ։