44 տարեկան հասակում մահացել է անօթևան դերասանուհի Դենիզ Ռուսոն
Գիտություն և Մշակույթ
Մահացել է դերասանուհի և մոդել Դենիզ Ռուսոն, ով հայտնի է դարձել VH1-ի «X-Life» ռեալիթի շոուից հետո, հայտնում է The New York Post-ը։
Դերասանուհուն մահացած են գտել ընկերոջ բնակարանում։
Մահվան պաշտոնական պատճառը չի հաղորդվում։ Հրատարակությունը հայտնում է, որ դեպքի վայրում հայտնաբերվել են թմրանյութերի օգտագործման համար նախատեսված իրեր։ Սան Դիեգոյի ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում։
Վերջին ժամանակներս կինն ապրում էր մեքենայում, պատմել է հեռուստաշոուից նրա գործընկեր ու ընկերուհի Սյուզի Սթենբերգը։ Նրա խոսքով՝ Ռուսոն զանգահարել էր իրեն մահվան նախօրեին։
Նշվում է, որ «X-Life» շոուի նկարահանումների ժամանակ Ռուսոն հանդիպել է պրոֆեսիոնալ սքեյթբորդիստ Պիեռ-Լյուկ Գանոնի հետ, նրանք որդի են ունեցել, սակայն ավելի ուշ բաժանվել են, գրում են լրատվամիջոցները։
Ռուսոն 44 տարեկան էր։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)