Թուրքիայում երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 47975-ի
ԹուրքիաԹուրքիայում երկրաշարժերիի հետևանքով զոհերի թիվը հասել է 47975-ի։
Այս մասին հայտնել է Թուրքիայի կառավարության արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման (AFAD) ղեկավար Յունուս Սեզերը։
Նրա խոսքով՝ զոհերից 6278-ը օտարերկրացիներ են, հիմնականում՝ Սիրիայի քաղաքացիներ։
Հաղորդվում է, որ երկրաշարժի գոտուց տարհանվել է 935 722 մարդ։